ԲՀԿ-ն ինչ որ անում է՝ «կիսատ է». «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի և Ռուբեն Գևորգյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Ազատամարտի նվիրյալների միության վերաբերյալ մի քանի ամիս շարունակ բողոքի ալիք բարձրացրած ազատամարտիկները միանշանակ կարծիք չունեն։ «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը «ժամանակին» ասաց, որ առայժմ տեղյակ չէ այդ նախաձեռնության մասին և այս պահին դիրքորոշում չունի, իսկ ընդհանրապես նա ԲՀԿ-ի «շարժուձևից» մինչ այսօր ոչինչ չի հասկանում. «Իրենք կիսաիշխանական են, կիսաընդդիմություն են, ինչ որ անում են՝ «կիսատ» է։ Ի՞նչ է նշանակում այլընտրանք, այսինքն՝ եթե վատն ուզենամ ասել՝ կմեկնաբանեմ հետևյալ կերպ՝ ժողովուրդ, դուք ընտրեք՝ ընտրակաշառք ումի՞ց վերցնեք՝ հանրապետականի՞ց, թե՞ ինձանից, կաշառքը հետագայում ո՞ւմ տաք՝ հանրապետակա՞ն, թե՞ ԲՀԿ-ական չինովնիկին»։

Մանրամասները «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930