Բաժիններ՝

Արմավիրի մարզում ավտոմեքենան ընկել է առուն

Ապրիլի 2-ին, ժամը 01.07-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35OD597 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնվ.1994թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել մոտակա առվակը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Պ.-ը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930