Մետրոպոլիտենի աշխատակիցների գործը դատարանում է

Աշխատանից ազատված Մետրոպոլիտենի երեք աշխատակիցները հայցն ընդունվել է վարույթ: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, գործը մակագրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին: Դատավորն էլ առաջին դատական նիստը նշանակել է մայիսի 6-ին:

Նրանց փաստաբան Քրիստինե Գևորգյանն ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իրենք դատարանից պահանջում են անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանը, նրանց վերականգնել նախկին աշխատանքում և վճարել պարապուրդի ամբողջ ընթացքի գումարը:

Մետրոպոլիտենի երեք աշխատակիցները՝ Գագիկ Գալստյանը, Անդրանիկ Գևորգյանը և Սևակ Հովհաննիսյանը աշխատանքից ազատվել էին այս տարվա փետրվարին: Նրանք նշում էին, որ իրենց աշխատանքից ազատելը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ մանակցել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված ակցիային:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930