Բաժիններ՝

Օմբուդսմենը բազմաթիվ թերացումներ է գտել Երեւանի քաղաքապետարանի աշխատանքում

Երևանի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ սույն զեկույցում
ներկայացված խնդիրներն ու թերությունները հիմնականում վերաբերելի են նաև մյուս
բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին:

Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության
սահմաններում միջոցներ են ձեռնարկում բնակիչների իրավունքները և
ազատություններն ապահովելու ուղղությամբ, իրականացնում են
քաղաքային/համայնքային նշանակության քաղաքաշինական օբյեկտներում
հաշմանդամների ազատ տեղաշարժի համար պայմաններ ստեղծելու, հասարակական
տրանսպորտը հաշմանդամների տեղաշարժմանը հարմարեցնելու աշխատանքներ,
շրջակա միջավայրի պահպանության համայնքային ծրագրեր, կազմակերպում են
ինքնակամ կառուցման կասեցման և ինքնակամ կառույցների վերացման ուղղությամբ
կատարվող աշխատանքներ և այլն:

2013 թվականին, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի (այսուհետ`
Քաղաքապետարան) պատասխանատվության ոլորտում հայտնաբերված խնդիրները և
գրանցված ձեռքբերումները ներկայացված են ստորև, սակայն` ոչ սպառիչ:

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Չեն սահմանվել ինքնակամ շինարարության հստակ և թափանցիկ պահանջներ,
ինչի հետևանքով այդ շինությունների օրինական կամ անօրինական լինելու
հարցը լուծելիս համայնքներին տրվել է չափազանց լայն հայեցողություն: Նման
հայեցողությունը շատ դեպքերում առաջացրել է կոռուպցիոն ռիսկեր:

• Մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակը
նախատեսված 30-ից չափազանց մեծ է եղել, ինչի արդյունքում երեխաները
անհրաժեշտ խնամք չեն ստացել:

• Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր
կազմակերպել հանրային քննարկումներ, չէր ներկայացրել սակագնի
բարձրացման բավարար հիմքերը և հնարավոր այլընտրանքային լուծումները,
ինչն առաջացրել էր հանրության հիմնավոր վրդովմունքը:

• Երևանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել էր լուրջ
թերացումներով, ինչպես օրինակ՝ անձինք 1 ժամից պակաս կայանելիս՝
ստիպված են եղել վճարել 1 ժամվա կայանման գումար, չեն նախատեսվել
անվճար հատուկ կայանատեղեր հաշմանադամություն ունեցող անձանց համար,
ինչպես նաև չէին կազմակերպվել հանրային քննարկումներ:

• Քաղաքապետարանը քաղաքի ծայրամասերում գտնվող կիսաքանդ փողոցները
ասֆալտապատելու փոխարեն կրկնակի ասֆալտապատել է կենտրոնական
փողոցները, չնայած դրանց բարեկարգ վիճակին:

• Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Փակ շուկայի ապօրինի շինարարությունը
կանխելու համար:

• Հաշվի չառնելով քաղաքաշինական նորմերի պահանջները, ինչպես նաև
Կոմիտաս 5 հասցեի բնակիչների համար մի շարք բացասական հետևանքները,
օրինակ՝ հարակից շենքերի լուսավորության էական նվազումը, տարածքի
ծառերի հատումը և այլն, Քաղաքապետարանը, այնուամենայնիվ թույլատրել էր
այդ տարածքում շինարարությունը:

• Քաղաքապետարանը որևէ միջոց չի ձեռնարկել Կոմայգում այլասերվածությունը
վերացնելու ուղղությամբ, մասնավորապես չի լուսավորվել և չի ցանկապատկվել
այգու շրջակայքը, ինչպես նաև չի փակվել այգու մուտքը գիշերային ժամերին:

• Անմատչելի է եղել մի շարք շինություններ հաշմանդամություն ունեցող անձանց
մուտքն ու ելքը: Մի շարք դեպքերում ընդհանրապես բացակայել են
թեքահարթակները, իսկ առկայության դեպքում էլ՝ դրանց թեքության աստիճանը
չափազանց բարձր է եղել:

• Միջոցներ չեն ձեռնարկվել հասարակական տրանսպորտը հաշմանդամություն
ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու համար:

• Մայրաքաղաքի փողոցներում և բանուկ մասերում կառուցվել է 80 թեքահարթակ,
թվով 293 թեքահարթակ է կառուցվել նաև ասֆալտ-բետոնե ծածկի
հիմնանորոգման աշխատանքներ իրականացված փողոցներում:

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս