
Ավտովթար Արարատի մարզում. բարեբախտաբար Mercedes-ը չի հայտնվել անդունդում. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Չարբախ թաղամասի բնակիչ 25-ամյա Վարդան Եփրեմյանը վարելով Mercedes մակնիշի 14 MP 444 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհի 83 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս Քյարքիի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և բախվել բետոնե ու երկաթե արգելապատնեշներին:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենան չի գահավիժել անդունդը քանի որ հենվել էր հսկայական քարին:
Արտակարգ իրավիճակների նախարարություն