Կուտակային օրենքն ուժի մեջ չէ. Արտակ Զեյնալյան

«Կուտակային օրենքն ուժի մեջ չէ, այդ դրույթները հակասում են Սահմանադրությանը և վնասում են մարդկանց: Մեր դիմումն ամբոջությամբ բավարարված է: Սահմանադրական դատարանի որոշումը պետք է կատարել և վերջ»,- այսօր կուտակայինի վերաբերյալ ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց դիմող կողմի ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական իրավական պետություն է: Ըստ Զեյնալյանի՝ արդեն գանձված կուտակային գումարները պետք է վերադարձվեն մարդկանց, և համակարգը լուրջ փոփոխությունների կարիք է զգում: Նրա խոսքով՝ ՍԴ որոշման մեջ օրինակ բերվեց մի շարք երկրների փորձը և ՍԴ որոշման համատեքստում փոփոխություններ պետք է կատարվեն ՀՀ օրենքներում:

Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ն քաղաքական 4 ուժերի կողմից վիճարկվող դրույթները ճանաչ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930