«Ստեղ չի լինելու խորոված, խորովածը բերվելու է Երևանից: Ձեր պապայի տունը չի, ձեր պապայի բակում չեն նստել էս մարդիկ: Նախարարությունը թույլ ա տվել, մարդիկ եկել են: Սա փակ իվենթ ա, ձեզ չի վերաբերվում»,- «Ազատությանն» ասաց դաշտային խոհանոցի աշխատակիցներից մեկը:
«Մանկությունս 15 մանկատներում եմ անցկացրել». պատմում է 50 տարվա աշխատանքային կենսագրութամբ, անօթևան միայնակ տարեցը:
Գուրգեն Մալխասյանն ասել է, որ իրեն ժամանակ է հարկավոր եղել մտածելու համար և թողնում է զբաղեցրած պաշտոնը, քանի որ զբաղվելու է իր մասնագիտական գործունեությամբ, Երևանում հիմնել է սեփական փաստաբանական կենտրոն:
Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունն այլևս կընթանա հույժ գաղտնի: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի փաստաբաններ Գայանե Գալոյանը և Վարդուհի Էլբակյանը, իրենք ստորագրել են նախաքննության գաղտնիքը չհրապարակելու մասին փաստաթուղթ, ուստի այլևս գործի ընթացքի մասին մամուլին ոչինչ հայտնել չեն կարող:
«Ամեն օրվա համար ունենք մշակութային ծրագիր, լինում են կինոդիտումներ, համերգներ ենք կազմակերպում, այսինքն՝ անում ենք այնպես, որ այս բակը ապրի կրկին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանման ակտիվիստ Հելենա Գրիգորյանը:
«Այլ բան է, որ վարչարարություն իրականացվեր, հետո նոր գործը գնար ԴԱՀԿ, քաղաքացին կիմանար այդ վարույթների մասին, միջոցներ կձեռնարկեր, գումարները կվճարվեին»:
«Ես հասկացա, որ այնտեղ միջոցառում անցկացնելու առաջարկությունը եղել է Մշակույթի նախարարությունից, այսինքն՝ քանի որ Մշակույթի նախարարությունը պատրաստ էր տրամադրել տարածքը, ուրեմն՝ պետք է հասկանանք, թե որտեղից է պատմությունը սկսվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Վահան Արծրունին՝ խոսելով հունիսի 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքն ինչ-որ փակ միջոցառման համար տրամադրվելու մասին:
Հունիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի, վարչության մասնագետների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների հետ:
Ովքե՞ր են երեխաներին դրդում մուրացկանության:
«Մենք ունենք վաշխառուների խումբ, որ մոտավորապես 10-15 տարի, երեւի թե, գործում է: Մեզ մոտ փաստերը 2008 թվականից են արձանագրված, բայց դրանից առաջ էլ մարդիկ զբաղվել են այդ գործունեությամբ՝ ուղղակի բողոքներ չեն եղել: Մասնավոր խոսակցությունների արդյունքում, քանի որ մեր քաղաքը շատ փոքր է, մենք կարողանում ենք պարզել: Հանցախմբի ղեկավարն է նախկինում Քաղավիացիայի պետ Հովհաննես Երիցյանը, որի գործընկերն է Արտավազդ Այվազյանը: Վերջինս իրավաբանների ընտանիքից է եւ Փաստաբանների պալատի փաստաբան է»:
19-20-ին, 23-ին շրջանների զգալի մասում, 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությանը:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Մրգավան գյուղում հայտնաբերվել է 1981 թ. ծնված Բագրատ Ն.:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը: Քննարկվեցին հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն արդյունավետ համարեց գերմանական կողմի հետ ձեւավորված համագործակցությունը, որն ընդգրկում է ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներ՝ մարզային ենթակառուցվածքների զարգացում, ջրամբարաշինություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, կենցաղային կոշտ թափոնների կառավարում եւ այլն:
Ռազմագերու իրավունքների մեջ է մտնում նամակներ ստանալն ու ուղարկելը: Այդ նամակների միջոցով ռազմագերին կապ է պահում իր ընտանիքի անդամների հետ: Սակայն նամակները երբևէ չպետք է պարունակեն որևէ ինֆորմացիա անձնականից դուրս: Եթե լինում են նման դեպքեր, Կարմիր խաչի 3-րդ կոնվենցիայի 71-րդ հոդվածը թույլ է տալիս խմբագրել ռազմագերու նամակները:
Անչափահաս աղջիկ փախցնելու համար չորս տարվա ազատազրկման դատապարտված, ազգությամբ եզդի Էդիկ Ազմանյանի և աղջկա՝ Նարինե Ալիյանի հարազատներն այսօր՝ հունիսի 18-ին, կրկին գլխավոր դատախազություն էին եկել, որտեղ հանդիպեցին Քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Անդրեյ Աղամալյանի հետ:
«Ես ակամա գալիս եմ այն եզրահանգման, որ որոշ դպրոցների ղեկավարներ ու մանկավարժներ շահագրգիռ են ավելի շատ աշակերտ-թիվ ցուցանիշի կատարմամբ, դպրոցի բյուջեում հնարավորինս մեծ ֆինանսական մուտքեր ապահովելու ձգտմամբ, քան՝ կոնկրետ երեխայի ճակատագրի նկատմամբ: Եթե մատաղ սերունդը կրթված չէ, նա լիարժեք քաղաքացի չէ, նա ոգեպինդ զինվոր ու հայրենասեր լինել չի կարող»,- ասել է Ա. Նալբանդյանը՝ հավելելով, որ անպատվություն է այն համայնքի ղեկավարի ու դպրոցի տնօրենի համար, եթե տվյալ գյուղում կամ քաղաքում երեխան դպրոց չի հաճախում՝ կոշիկ կամ հագուստ չունենալու պատճառով, իսկ նրանք ոչինչ չձեռնարկելով հանդերձ, չեն էլ ապավինում մարզի ղեկավարության աջակցությանը:
Աֆրիկյանների տունը ներառված է ՀՀ կառավարության 07.10.2004թ. թիվ 1616-ն որոշման հավելված 2-ի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում և տեղափոխման պատրվակով տեղի է ունենում պատմամշակութային հուշարձանի քանդում, ինչի մասին է վկայում այն փաստը, որ բացի հուշարձանի ճակատային մասից (իսկ հուշարձանը ամբողջական շենքն է և ոչ թե միայն ճակատը), մնացածն արդեն իսկ քանդվել է:
Ինչպես հայտնի է՝ այօսր Կենտրոնական բանկը մեծ խնջույք է կազմակերպել Գառնի տաճարում, որի վարձակալության համար վճարել է 1 մլն դրամ է:
«Օրենքով արգելվում է կենդանիներին վախեցնել, արգելվում է միմյանց դեմ լարել, արգելվում է առանց ցավազրկողի ամորձատելը, արգելվում է կենդանիների մարմինների դյուրազգաց մասերը ճզմելը, արգելվում է պոչից քաշելը, արգելվում է կենդանիների եղունգները կտրելը… Սա օրենք է, ես «Արմքոմեդիից» չեմ կարդում,- այսօր ԱԺ նիստում «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և շարունակեց,- Օրենքով կենդանիների փոխադրման ժամանակ ուղեկցողները ապահովոմ են կենդանիների բարօրությունը… Էլի կարդա՞մ, թե՞ հերիք ա»:
Քաղաքացի Զադա Ն.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով`ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Իրավունք և Աջակցություն» հիմնադրամը իր պատրաստակամությունն է հայտնում ճանաչել Հայկ Կյուրեղյանին որպես իր շահառու, և պարտավորվում է հիմնադրամի հնարավորությունների շրջանակում իրավական, հոգեբանական, ֆինանսական և այլ աջակցություն տրամադրել Հայկ Կյուրեղյանին և նրա ընտանիքի անդամներին՝ նրանց կողմից հիմնադրամին դիմելու դեպքում:
ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այցելել է «Աբովյանի Բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ: Շրջելով հիվանդանոցի միջանցներով՝ նա բոլորին հարցնում է՝ «Գո՞հ եք», «Գո՞հ եք», և ստանալով դրական պատասխաններ, նա հարցնում է՝ «Օրինակ՝ ինչի՞ց եք շա՜տ գոհ»:
Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում չեխ գիտաշխատողներ, դոկտորներ Պավել Կալենդայի, Լիբոր Նոյմանի և ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով սկսվել են նորագույն թվային թեքաչափի տեղադրման աշխատանքները:
«Էապես առաջարկում ենք նվազեցնել տուգանքի չափերը, ինչը բազմիցս քննարկվել է»,- այսօր ԱԺ նիստում արագաչափերի և կարմիր գծերի հետ կապված խախտումների դեպքում պատժամիջոցների փոփոխությունները ներկայացնելով, հայտարարեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
ԱԻ նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ կադրերի վարչության կազմակերպչական բաժնի ավագ հրահանգիչ Աննա Ալեքսանյանին շնորհվել է փրկարար ծառայության մայորի կոչում:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել է ՀՃՄ վարչության ներկայացուցիչների հետ` ՀՃՄ փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանի գլխավորությամբ` քննարկելով «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը:
«Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը, ով ակտիվորեն զբաղվում է անօթևան և կարիքավոր ընտանիքների օգնության կազմակերպմամբ մեծ սպասելիքներ չուներ կառավարությունից և նշեց, որ խնդրի լուծման այլընտրանքային ուղիներ է պետք գտնել. «Կանխատեսում եմ, որ բնակարանների շինարարությունը երբեք չի վերսկսվի, այդ պատճառով առաջարկում եմ ստեղծել ֆոնդ և լիազորել համայնքներին կամ քաղաքապետարանին՝ գնել ազատ բնակարանները ու բաժանել անօթևաններին:»
Սիրելի հայրենակիցներ, Ձեզ է դիմում 4-ամյա Հայկ Ներսեսյանի մայրը՝ Պայծառ Ներսեսյանը: Որդիս ի ծնե ունի խնդիր՝ մանկական ուղեղի կաթված ախտորոշմամբ, ինչի պատճառով չի կարողանում քայլել և ինքնուրույն նստել: Բժիշկների ցուցումով ապաքինման ելքը Գերմանիայում է, իսկ ֆինանսական միջոցների հայթայթման գործում յուրաքանչյուրը կարող Է ներդրում ունենալ. վիրահատության համար անհրաժեշտ գումարի 60,000 Եվրոյից 25,000-ը մեծ դժվարությամբ կարողացել ենք հավաքել:
Հունիսի 17-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ` քննարկելու հունիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքում բռնկված հրդեհի հետ կապված մի շարք հարցեր: