Բաժիններ՝

Երևան-Նալբանդյան երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել»-ը վերածվել է մոխրակույտի

Օգոստոսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները մարել են Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ռուբեն Ա․-ի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն մեքենան վերածվել է մոխրակույտի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031