Բաժիններ՝

Գյուղացիները վաշխառուներին տոկոսները վճարում են ոսպով և ցորենով. aravot.am

«Երբ որ հիմնում էինք այս կազմակերպությունը չէինք կարող պատկերացնել, որ այսքան շատ տուժած մարդիկ կարող են լինել մեր հասարակության մեջ»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է «Վելես իրավապաշտպան» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Նա նշել է, որ հասարակական կազմակերպությունը հիմնելիս նպատակ ունեին սատարել ոստիկանությանը եւ համագործակցել նրանց հետ, որպեսզի կարողանան արմատախիլ անել վաշխառություն երեւույթը: Նրա խոսքերով՝ կարծում էին, որ ոստիկանները, հասկանալով, որ վաշխառությունը քրիստոնեությանը հարիր չէ, կսատարի իրենց, բայց առաջին մի քանի դեպքերից հետո ի դեմս իրավապահ մարմինների մեծ պատնեշի են հանդիպել:

Տիկին Պողոսյանը հայտարարել է, որ մի քանի ամիսների ընթացքում իրենք բացահայտել են վաշխառուների մի քանի խումբ Երեւանում, Վանաձորում եւ Շիրակի մարզում, եւ կենտրոնացել են հենց այդ տարածքների վրա, քանի որ բողոքները հիմնականում այնտեղից են. «Մենք ունենք վաշխառուների խումբ, որ մոտավորապես 10-15 տարի, երեւի թե, գործում է: Մեզ մոտ փաստերը 2008 թվականից են արձանագրված, բայց դրանից առաջ էլ մարդիկ զբաղվել են այդ գործունեությամբ՝ ուղղակի բողոքներ չեն եղել: Մասնավոր խոսակցությունների արդյունքում, քանի որ մեր քաղաքը շատ փոքր է, մենք կարողանում ենք պարզել: Հանցախմբի ղեկավարն է նախկինում Քաղավիացիայի պետ Հովհաննես Երիցյանը, որի գործընկերն է Արտավազդ Այվազյանը: Վերջինս իրավաբանների ընտանիքից է եւ Փաստաբանների պալատի փաստաբան է»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս