Բաժիններ՝

Խաղամոլների գլխուղեղի կազմության առանձնահատկությունները

Գիտնականները պարզել են խաղամոլությամբ տառապող մարդկանց ուղեղի ֆունկցիոնալ առանձնահատկությունները։ Նրանք համեմատել են առողջ մարդկանց և խաղամոլների գլխուղեղի հետազոտության հետևանքով ստացված տվյալները: Հետազոտությունն անցկացրել են պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայի միջոցով:

Առաջին փուլում որոշվել է օպիոիդային ընկալիչների քանակը: Դրանց քանակի մասին ինֆորմացիայի օգնությամբ կարելի է պատկերացում կազմել էնդորֆինների (երջանկության հորմոններ) պարունակության մասին:

Օպիոիդային ընկալիչներն ընդհանուր բաներ ունեն բարեկեցության զգացողության ձևավորման հետ: Նրանք նաև մասնակցում են հոգեբանական կախվածության ձևավորման գործում: Պարզվեց, որ խաղամոլների մոտ օպիոիդային ընկալիչների քանակը մեծ է առողջ մարդկանց համեմատությամբ:

Առաջին փուլում այլևս ոչ մի տարբերություն հայտնբերել չհաջողվեց: Երկրորդ փուլում կամավորներին առաջարկեցին ամֆետամինի (դրդող, գրգռող թմրանյութ) հաբ: Այս նյութը բարձրացնում է տրամադրությունը, հեշտացնում մարդկանց հետ շփվելը: Խաղամոլները ամֆետամինին ավելի թույլ պատասխան էին տալիս, այն չէր նպաստում դոֆամինի ու սերոտոնինի մեծ քանակների արտազատմանը:

Կարդացեք նաև

Գիտնականները եզրակացրել են, որ խաղամոլներին ավելի դժվար է հասնել էյֆորիայի ու բավարարվածության զգացման: Հենց այս գործոնն է ընկած խաղերից հոգեբանական կախվածության հիմքում:

Տեսանյութեր

Լրահոս