
Փաստաբաններին արգելվել է Թևոսիկի եղբոր սպանության գործով քննության ընթացքի մասին որևէ տեղեկություն հրապարակել. «Փաստինֆո»

Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունն այլևս կընթանա հույժ գաղտնի: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի փաստաբաններ Գայանե Գալոյանը և Վարդուհի Էլբակյանը, իրենք ստորագրել են նախաքննության գաղտնիքը չհրապարակելու մասին փաստաթուղթ, ուստի այլևս գործի ընթացքի մասին մամուլին ոչինչ հայտնել չեն կարող:
Հիշեցնենք, որ գործի նախաքննությունը ապրիլ ամսին ոստիկանությունից փոխանցվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն: Հենց այս նոր նախաքննական մարմինն էլ փաստաբաններից ստորագրություն է պահանջել նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար:
Այս գործի հենց առաջին իսկ օրերին ոստիկանությունը բավական աղմկոտ հայտարարություններ արեց` նախաքննական մարմնի ենթադրություններն ի սկզբանե ներկայացնելով իբրև հաստատված փաստեր: Սպանությունից օրեր անց ոստիկանությունը հայտարարեց, որ սպանությունը կատարել է Մովսես Ներսիսյանը` Իսրայել Սարգսյանի պատվերով: Իսկ արդեն սպանությունը կատարելուց հետո, պատվիրատուն սպանել է նաև կատարողին` Մովսես Ներսիսյանին: Տիգրան Սարգսյանն էլ, իմանալով հանցագործության մասին, պարտակել է այն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: