Նորվեգիան ավելի քան 696 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր կտրամադրի Ուկրաինային
                                    Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մոտ 7 միլիարդ նորվեգական կրոնի (696.12 միլիոն դոլար) հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերզ»-ը՝ հղում անելով Նորվեգիայի կառավարությանը:
«Գերմանիայի հետ միասին մենք այժմ ապահովում ենք, որ Ուկրաինան ստանա հզոր հակաօդային պաշտպանության համակարգեր», – հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստորեն՝ հավելելով, որ Գերմանիան և Նորվեգիան շատ սերտորեն համագործակցում են՝ աջակցելու համար Ուկրաինային երկիրը և քաղաքացիական բնակչությանը ռուսական օդային հարձակումներից պաշտպանելու պայքարում։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    