Բաժիններ՝

Ինչու է Գյումրիի փոխքաղաքապետն ազատվել աշխատանքից (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. «Սամվել Բալասանյանն ինձ աշխատանքից չի հեռացրել: Փոխքաղաքապետի պաշտոնը սեփական դիմումի համաձայն եմ թողնում»: Այսպես է սկսել լրագրողների հետ հանդիպումը Գուրգեն Մալխասյանը:

Նշենք, որ վերջին ժամանակահատվածում, երբ փոխքաղաքապետը արձակուրդում էր գտնվում, նրա՝ պաշտոնից հեռացման մասին խոսակցություններ էին պտտվում:

Գուրգեն Մալխասյանն ասել է, որ իրեն ժամանակ է հարկավոր եղել մտածելու համար և թողնում է զբաղեցրած պաշտոնը, քանի որ զբաղվելու է իր մասնագիտական գործունեությամբ, Երևանում հիմնել է սեփական փաստաբանական կենտրոն:

Այն իր մասնաճյուղը կունենա նաև Գյումրիում:

Իսկ փոխքաղաքապետի աշխատանքը համատեղել, ըստ նրա հնարավոր չէ, քանի որ մեծ է ծանրաբեռնվածությունը: Գուրգեն Մալխասյանը խոսել է պաշտոնավարման տարիների մասին, ամփոփ կերպով առանձնացրել որոշակի ձեռքբերումներ Գյումրու քաղաքապետարանում, որոնք ուղղակիորեն կապված են եղել իր գործունեության հետ: Նա նաև հավելել է, որ կշարունակի մնալ թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Իսկ թե ով կզբաղեցնի Գյումրու փոխքաղաքապետի արդեն թափուր պաշտոնը, Գուրգեն Մալխասյանին հայտնի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս