
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ ազնվամորի եք ուտում

Ազնվամորին պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր և ունի ցածր կալորիականություն՝ 100 գրամում՝ ընդամենը 46 կիլոկալորիա, ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը։ Նա РИАМО հրատարակության հետ զրուցել է զնվամորու անսպասելի հատկությունների մասին։
Մասնագետի խոսքով՝ ազնվամորին պարունակում է C, B խմբի, E և PP վիտամիններ, ինչպես նաև երկաթ, ցինկ, մագնեզիում և կալիում, ֆլավոնոիդներ, անտոցիանիններ և սալիցիլաթթու։
Բելոուսովը հավելել է, որ այս հատապտուղը դրական ազդեցություն ունի արյան մեջ շաքարի կարգավորման վրա, ինչը կարևոր է շաքարախտի նկատմամբ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց համար, իսկ դրա հակաօքսիդանտային հատկությունները նպաստում են մաշկի ծերացման գործընթացի դանդաղեցմանը։
Ազնվամորին նաև օգտակար է սրտանոթային համակարգի համար, նշել է բժիշկը։
Հատապտուղը բարելավում է արյան անոթների առաձգականությունը և կանխում արյան մակարդելիության առաջացումը, բացատրել է նա։