Ընդդիմադիր դաշտը 2 մեծ բևեռի բաժանողի հետ մենք չենք կարող կոնսոլիդացվել. Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը համամիտ չէ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն պնման հետ, թե ընդդիամադիր դաշտում կա երկու մեծ բևեռ. մեկը՝ «Հայաստան» դաշինքը, մյուսը՝ ազգային բարերար-գործարար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք ուժը։

«Դա շատ սխալ տեսակետ է. նման տեսակետ հայտնողի հետ մենք չենք կոնսոլիդացվի։ Չի՛ կարող դեռևս չստեղծված ուժը լինել բևեռ, այն էլ՝ մեծ,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Չալաբյանը՝ շարունակելով,- Մեծ ակնկալիքներ ունեմ Սամվել Կարապետյանի ձևավորելիք նոր ուժից»։

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվեիք ուժից բացի, մնացյալ ընդդիմադիր ուժերը ևս պետք է ավելի բաց լինեն համագործակցության համար։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս