
Ռուսաստանը հայտնել է ուկրաինական կողմի հետ 146 գերիների փոխանակման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն հայտնել է օգոստոսի 24-ին ուկրաինական կողմի հետ փոխադարձաբար 146 ռազմագերիների փոխանակման մասին:
ՌԴ ՊՆ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել «Տելեգրամ»-ի ալիքում՝ նշելով, որ Ուկրաինայի կողմից 146 զինծառայող է վերադարձվել, որոնք փոխանակվել են նույն թվով ուկրաինացի ռազմագերիների հետ:
Բացի այդ, ուկրաինական կողմը վերադարձրել է Ռուսաստանի Դաշնության ութ քաղաքացիների, որոնք Կուրսկի մարզի բնակիչներ են։
Նշվում է, որ ռուս զինծառայողներին գերությունից վերադարձնելու համար մարդասիրական միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները։