Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC» հետազոտական ընկերությունը հրապարակել է օգոստոսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում  ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների հետ անցկացված սոցհարցման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հետազոտությանը մասնացկել  2.160 քաղաքացի։ Նրանց հարցրել են. «Եթե առաջիկա կիրակի օրը լինեն ընտրություններ, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեք»։

Սոցհարցման մասնակիցների 28.3%-ը պատասխանել է, որ իր ձայնը կտա Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP)։ Իսկ 24.1%-ը նշել է, որ կքվեարկի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) օգտին։

Թուրքական մամուլը նկատել է տալիս, որ իշխող ուժի և գլխավոր ընդդիմադիր ուժի միջև արդեն կա 4 տոկոսի միջակայք կա, ինչը ցույց է տալիս և Թուրքիայի ընտրազանգվածի կողմնորոշումը ներքաղաքական պատկերում:

Տեսանյութեր

Լրահոս