
Չարենցավանի քաղաքապետարանի դիմաց բախվել են «Lada»-ն և «Hongqi»-ն․ կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքում՝ Շահումյան փողոցում, Չարենցավանի քաղաքապետարանի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արթուր Ս․-ի վարած «Lada» մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Ռոման Պ․-ի վարած չինական արտադրության «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Lada»-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ն․Ղ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Հայկանուշ Ս․-ն տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։