
Բացի փողը, կա ինքնություն, արժանապատվություն, որով դու երկիր ես դառնում, սեղանի շուրջ նստում. Լա՛վ, էս ի՞նչ քաոս է. Արամ Մանուկյան
«ՀՀ իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի առաջ բացում է Սյունիքի դարպասները. դարպասները միշտ ներսից բացող են»,- 168.am-ի հետո զրույցում, խոսելով Հայաստանի Հանրապետության տարածքը 99 տարով ԱՄՆ-ին վարձակալության տալու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի որոշման մասին, ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Լավ, դե ասեք՝ փոխարենն ի՞նչ ենք մենք ստանում. փո՞ղ։ Գիտեք, բոլոր տնական կենդանիներին պահելիս կերակրում են, հետո՝ մորթում։ Լա՛վ, բացի փողը, կա ինքնություն, արժանապատվություն, որով դու երկիր ես դառնում, սեղանի շուրջ նստում։ Լա՛վ, էս ի՞նչ քաոս է։ Գիտեք, այս վիճակը նաև մեր ժողովրդի մեղքով է. մարդիկ կոպիտ սխալ թույլ տվեցին՝ պարտված մարդուն ընտրելով ղեկավար և երջանկացնելով Ալիևին։
Հիշեք, Ալիևը գտել է ընդամենը մեկ հոգի, որին օգտագործում է Հայաստանի դեմ։ Ադրբեջանն իր ճնշումների սլաքը փոխեց, որևէ այլ ճակատում նա ճնշում չի գործադրում, որովհետև ընդամենն օգտագործում է Նիկոլ Փաշինյան լծակը՝ ընդդեմ Հայաստանի»,- ասաց Արամ Մանուկյանը։
ՀԱԿ փոխնախագահի համոզմամբ՝ խայտառակություն է, որ Հայաստանը ղեկավարում է «անլրջության նման աստիճանի վրա գտնվող մեկը. մարդ, որն այդպես էլ պետական գործիչ չդարձավ և մակերեսից չիջավ ներքև»։
«Ժողովրդի մի մասն էլ միշտ հենց այդ մակերեսի վրա է, իսկ Փաշինյանն էլ հենց այդ հատվածի վրա բարեհաջող խաղում է։ Փաստ է՝ բոլորից չէ, որ կարող ես խորություն պահանջել,- ասաց Մանուկյանը՝ շարունակելով,- Պատերազմը Փաշինյանը դարձրել է խաղաքարտ՝ հայ ժողովրդի հերն անիծելու համար։ Փաշինյանն Ալիևի տեղապահն է՝ Հայաստանում»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։