Երբ Աննա Հակոբյանն ասում է՝ շատ գրքեր կարդացեք, դա իրենց դեմ է. շատ գրքեր կարդացած մարդիկ չեն կարող քվեարկել իրենց օգտին. Ռուբեն Մելքոնյան

«Ընթերցանությունը մարդկության ստեղծած ամենաօգտակար բաներից է, բայց երբ այս իշխանությունն ասում է՝ շատ գրքեր կարդացեք, դա իրենց դեմ է։ Շատ գրքեր կարդացած մարդիկ չեն կարող քվեարկել այս իշխանության օգտին։ Եթե դու թուրքագետ չես, չգիտես Թուրքիայի պատմությունը, չգիտես թուրքական քաղաքական գործընթացները, չգիտես կոնտեքստը, Էրդողանի գիրքը կարդալն ի՞նչ էֆեկտ է ունենալու։

Էրդողանի գիրքն այն մասին է, որ 21-րդ դարը լինելու է Թուրքիայի դարը։ Միգուցե ճիշտ կլինի քարոզել Նժդեհի հատընտի՞րը կարդալ, քանի որ Փաշինյանին արդեն համեմատել են Նժդեհի հետ…»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը քարոզում է կարդալ Էրդողանի գիրքը, Նիկոլ Փաշինյանը կրծքին սեղմած լուսանկարվում է նույն գրքով:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս