Բաժիններ՝

«Եվրաեռյակի» սպառնալիքներն Իրանի հասցեին լուրջ ապակայունացնող գործոն են. Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ում «Коммерсантъ» պարբերականի համար մեկնաբանել են իրանական գործարքի միջնորդ երեք եվրոպական երկրների սպառնալիքը՝ վերականգնել մինչև 2015 թվականը Իրանի նկատմամբ գործող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոշտ պատժամիջոցները, եթե Թեհրանը մինչև օգոստոսի 31-ը էական զիջումների չգնա միջուկային ծրագրի հարցում։

«Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի՝ Իրանի նկատմամբ նախկինում չեղարկված ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը (որը կոչվում է snapback) գործի դնելու սպառնալիքները լուրջ ապակայունացնող գործոն են, — հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտում։ — Խոսքով եվրոպացիները հանդես են գալիս դիվանագիտության և բանակցությունների օգտին, սակայն նրանց պահվածքը հեռացնում է նման հեռանկարը և ստիպում կասկածել իրենց բարձրացրած հարցերն ըստ էության կարգավորելու նրանց շահագրգռվածությանը»։

«Զբաղվելով «սնեփբեքի» հետ կապված մանիպուլյացիաներով՝ եվրոպացիները, ինչպես կարծում են ՌԴ ԱԳՆ-ում, «իզուր թանկարժեք ժամանակ և էներգիա են վատնում»։

«Պետք է վերադառնալ դիվանագիտությանը և այդ հիմքի վրա պայմանավորվել ցանկացած կասկած և նախապաշարմունք իրանական խաղաղ ատոմի նկատմամբ վերացնելու հնարավոր ուղիների շուրջ՝ միջազգային իրավունքի հիման վրա և պատշաճ կերպով հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության շահերը, ներառյալ՝ միջազգային հսկողության ներքո քաղաքացիական կարիքների համար ուրանի հարստացման նրա իրավունքը։ Հենց դրա վրա արժեր այժմ կենտրոնացնել բոլոր ջանքերը», — ընդգծել են գերատեսչությունում։

Շաբաթ օրը՝ օգոստոսի 23-ին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ նախարարները քննարկել են միջուկային թեման և Թեհրանի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս