Բաժիններ՝

Եթե Էդիկին չազատեն, թող Նարինեն էլ գնա՝ բանտում կողքը նստի. եզդիները պահանջում են հարգել իրենց ավանդույթները (տեսանյութ). news.am

Անչափահաս աղջիկ փախցնելու համար չորս տարվա ազատազրկման դատապարտված, ազգությամբ եզդի Էդիկ Ազմանյանի և աղջկա՝ Նարինե Ալիյանի հարազատներն այսօր՝ հունիսի 18-ին, կրկին գլխավոր դատախազություն էին եկել, որտեղ հանդիպեցին Քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Անդրեյ Աղամալյանի հետ եւ փոխանցեցին իրենց պահանջը՝ հաշվի առնել եզդիների վաղ տարիքում ամուսնանալու ավանդույթը եւ ազատ արձակել Էդիկ Ազմանյանին, քանի որ «տղան ու աղջիկը սիրում են իրար եւ ուզում են ամուսնանալ»։

Էդիկի հարազատների հետ դատախազություն էր եկել նաեւ եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը, որը NEWS.am-ին ասաց, որ դատախազության աշխատակիցը խոստացել է գործին ծանոթանանալուց հետո արձագանքել իրենց խնդրանքին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30