
Արտոնյալ հյուրերին Գառնու արգելոց-թանգարանում խորոված կմատուցեն (տեսանյութ). «Ազատություն»

Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն այսօր ժամը երեկոյան իննի փոխարեն զբոսաշրջիկների ու այցելուների առջև դռները փակեց հինգին: «Ազատության» այցելության պահին տասնյակ օտարերկրացիներ այդպես էլ չկարողացան ներս մտնել՝ չնայած ուղեկցորդների երկարատև բանակցություններին:
Տաճարի բակում ամբողջ թափով քեֆ-ուրախության էին նախապատրաստվում․ Հարավարևելյան Եվրոպայի տարեկան համաժողովին մասնակից հյուրերի համար տաճարի բակում տոնական սեղաններ էին բացվել:
«Ստեղ չի լինելու խորոված, խորովածը բերվելու է Երևանից: Ձեր պապայի տունը չի, ձեր պապայի բակում չեն նստել էս մարդիկ: Նախարարությունը թույլ ա տվել, մարդիկ եկել են: Սա փակ իվենթ ա, ձեզ չի վերաբերվում»,- «Ազատությանն» ասաց դաշտային խոհանոցի աշխատակիցներից մեկը:
Ընդ որում, խնջույքի համար նախատեսված սեղաններն ու սարքավորումները տեղադրվել էին դեռ ժամեր առաջ և առավոտից Գառնի այցելողները ստիպված էին հազարամյա հեթանոսական տաճարի տեսարանը համադրել ժամանակակից խնջույքի սեղանների հետ:
Ուղիղ ժամը 18.00-ին դռները փակվեցին, մուտքից մոտ 200 մետր հեռավորության վրա էլ հայտնվեցին ոստիկաններ, որոնք փակեցին դեպի տաճար տանող ճանապարհը: Հսկիչներից մեկը «Ազատությանը» դուրս հրավիրեց, հայտարարելով, թե բարձրաստիճան հյուրեր են գալու՝ կառավարության անդամներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: