Բաժիններ՝

Սա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ. Արա Ղազարյան. «Փաստինֆո»

Այն, ինչ կատարվում է քաղաքացիների հանդեպ, այսինքն՝ բացարձակապես առանց վարչարարություն իրականացնելու գումար բռնագանձելու պահանջները միանգամից գնում են Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, սա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը:

«Այլ բան է, որ վարչարարություն իրականացվեր, հետո նոր գործը գնար ԴԱՀԿ, քաղաքացին կիմանար այդ վարույթների մասին, միջոցներ կձեռնարկեր, գումարները կվճարվեին»,- ասաց Ա.Ղազարյանը՝ փաստելով, որ ամենատարբեր կամայականությունների շատ-շատ օրինակներ կան՝ օրինակ, վարչական տույժի է ենթարկվել մահացած քաղաքացին:

Շատ-շատ են հնգապատկված գումարները, որոնք գնում են միանգամից ԴԱՀԿ, այսինքն՝ քաղաքացին ընդհանրապես չգիտե, որ ինքը չի վճարել ինչ-որ տույժ և այդ պատճառով գումարը հնգապատկվել է: «Տանը նստած գալիս, ասում են՝ պետք է գումարը վճարես, բայց նա կուզենար իմանալ ինչու և կուզենար վիճարկել դա, իրեն ասում են, դու գնա դատարանում վիճարկի հարկադիրի որոշումը, բայց դա շատ ավելի բարդ է, և ինչու ես պետք է գնամ վիճարկեմ հարկադիրի որոշումը, եթե իմ վեճը հարկադիրի հետ չէ, իմ վեճը այն մարմնի հետ է, որը որոշել է, որ ես իրավախախտում եմ թույլ տվել՝ ոստիկանության, քաղաքապետարանի հետ»:

Ա.Ղազարյանը նկատեց, որ այդ մարմիններն ըստ երևույթին այնքան շատ են տույժեր կիրառում քաղաքացիների նկատմամբ, որ իրենց ռեսուրսները չեն բավականացնում, դրա համար նրանք շրջանցում են վարչարարության երեք փուլերը՝ հարուցում, ընթացիկ և եզրափակիչ փուլեր, և արդեն կայացված տույժը միանգամից ուղարկում են հարկադիր՝ ամբողջությամբ շրջանցելով քաղաքացուն:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս