Ուկրաինան և Ադրբեջանը միշտ աջակցել են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ Զելենսկի

Ուկրաինան և Ադրբեջանը միշտ աջակցել են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին;

«Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորանքները Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ և նրա հարգանքը Ուկրաինայի ու ուկրաինացիների նկատմամբ։

Հարգելի՛ նախագահ, Ուկրաինան և Ադրբեջանը միշտ աջակցել են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք շատ շնորհակալ ենք բարեկամ Ադրբեջանին մարդասիրական և այլ աջակցության համար։ Մենք անհամբեր սպասում ենք մեր ռազմավարական գործընկերության զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-գրել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031