
Մենք իրավունք ունենք խմբագրել գերու նամակները. Կարմիր խաչ. armlur.am

Օրերս հայտնել էինք, որ հակառակորդի պահպանության գոտու տակ գտնվող ՀՀ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը նամակ էր ուղարկել հարազատներին, որի միջից Կարմիր խաչը տողեր էր ջնջել:
Այս առիթով Armlur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ԿԽՄԿ-ից, որի հասարակայնության և լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին մեզ հայտնեց, որ ԿԽՄԿ-ն հանդիսանում է չեզոք և անկողմնակալ միջնորդ երկու կողմերի` Ադրբեջանի և Հայաստանի միջև, և իր ծառայություններն է մատուցում ռազմագերու հայտնվելու դեպքում:
«Ռազմագերու իրավունքների մեջ է մտնում նամակներ ստանալն ու ուղարկելը: Այդ նամակների միջոցով ռազմագերին կապ է պահում իր ընտանիքի անդամների հետ: Սակայն նամակները երբևէ չպետք է պարունակեն որևէ ինֆորմացիա անձնականից դուրս: Եթե լինում են նման դեպքեր, Կարմիր խաչի 3-րդ կոնվենցիայի 71-րդ հոդվածը թույլ է տալիս խմբագրել ռազմագերու նամակները:
Հակառակ դեպքում՝ կվնասվի Կարմիր խաչի ֆունկցիան` որպես անաչառ ու թափանցիկ աշխատող կողմի»,- պարզաբանեց Ամատունին: Վերջինս տեղեկացրեց նաև, որ նամակը գրելու պահին գերու մոտ մշտապես ներկա են լինում պատվիրակներ, ովքեր, պահանջվող ենթատեքստից դուրս ինֆորմացիա նկատելու դեպքում, պահանջում են նամակը նորից գրել առանց վերոնշյալի: Ինջիղուլյանի դեպքում, սակայն, պատվիրակը ռուսախոս է եղել և նամակն, ըստ այդմ, խմբագրվել է Հայաստանում:
Մանրամասներն՝ այստեղ