Գողացված քարտով բանկոմատից կանխիկացրել է զգալի գումար. որոնվում է լուսանկարում պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի աշխատասենյակից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում` պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2014թ. սեպտեմբերի 3-ին` անհայտն անձն ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ «Կուրդորդաբանություն և ֆիզիկական բժշկություն» գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի թիվ 111 աշխատասենյակից գաղտնի հափշտակել է քաղաքացուհու ձեռքի պայուսակում դրված դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս անձնագիրը, բանկային քարտեր և 5.000 ՀՀ դրամ: Քննությամբ պարզվել է, որ նույն օրը տվյալ քարտով բանկոմատից ելքագրվել է 300.000 ՀՀ դրամ:

Նախաքննության շրջանակներում ձեռք է բերվել բանկոմատից կատարված տվյալ գործարքի տեսագրությունը։ Պարզվել է, որ գողացված քարտով գումարը ելքագրել է լուսանկարում պատկերված տղամարդը։

Ովքեր տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված անձի մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս