Ռեկտորի էջ հասանելիություն են ստացել «Սոլո», «Տրիումֆ», «Սեգրաֆրեդո» սրճարանների կողմից օգտագործվող IP հասցեներից

ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքայն էջին տիրանալու դեպքւ առթիվ հարոցված քրեկան գործում մեղադրյալներ չկան: Ի պատասխան 168.am-ի հարցման՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է քրեական գործի նախաքննությունը:

«Նախաքննության ընթացքում Հ. Թոքմաջյանը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ առերևույթ հանցագործություն կատարած անձնանց ինքնությունը պարզելու նպատակով: Նշանակվել են դատահեղինակային, դատահամակարգչատեխնիկական և դատատեսաձայնագրային փորձաքննություններ: Քննության ընթացքում պարզվել են այն IP հասցերները, որոնցից մուտք են գործել Հ. Թոքմաջյանի անձնական էջ:

Քննության տվյալներով՝ Հ. Թոքմաջյանի անձնական էջ հասանելիություն են ստացել «Սոլո», «Տրիումֆ», «Սեգրաֆրեդո» սրճարանների կողմից օգտագործվող IP հասցեներից: Ձեռնարկվում են միջոցառումներ տվյալ բաժանորդի տվյալները պարզելու ուղղությամբ: Կատարվել են խուզարկություններ»,- նշված է քննչական կոմիտեի պատասխանում:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս