
Համայնքների խոշորացման ծրագիրը դեռ թղթի վրա է (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Կառավարությունը որոշել էր այս տարեսկզբից հանրապետությունում իրականացնել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր: Ինչպես նշել էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, քննարկվել էր 2 մոդել` ծրագրային և վարչական: Առաջինի դեպքում մոդելը ենթադրում էր համայնքների խոշորացում որևէ ծրագրի շրջանակներում, իսկ վարչականի կիրառման պարագայում խոշորացումը կատարվելու էր ըստ համայնքների միջև եղած հեռավորության, բնակիչների թվի և համատեղելիության: Մինչ օրս, սակայն, ծրագրի իրագործման նպատակով որևէ տեղաշարժ չկա: