
Ոստիկանները հայտնաբերեցին փախցրած ավտոմեքենան

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.35-ին, 1960 թ. ծնված Գարեգին Գ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ իրենց շենքի մոտից փախցրել են իրեն ամրակցված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով մոտ 3.000.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1969 թ. ծնված Արայիկ Խ.-ն, որը Վանաձոր քաղաքի Զորյան փողոցում հայտնաբերվել և ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել բաժին:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը:
ՀՀ Ոստիկանություն