
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետեւ կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 31-ին հատկապես արևելյան շրջաններում , նոյեմբերի 1-ին, 3-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 31-ին արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 1-4-ին ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 31-ին սպասվում է փոփոխական ամպամածույուն, էական տեղումներ չեն սպասվում, նոյեմբերի 1-ին, 3-ին սպասվում են տեղումներ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Երևանի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 24.20C (1974թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան -3.30C (1969թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 9.70C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն