Բաժիններ՝

The Guardian-ը` վայրի կենդանիներ պահելու Հայաստանի պաշտոնյաների հոբբիի մասին. «Ազատություն»

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների մասին չէ, այլ՝ առյուծների ձայների: Հարևանները բողոքում են, որ առյուծները, որոնց Սեդրակյանը ընտանի կենդանիների պես, ենթադրաբար, պահում է իր տանը, անընդհատ մռնչում են և վախեցնում մոտիկ ապրող մարդկանց: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հոդվածի հեղինակը Մարիաննա Գրիգորյանն է: Օրերս նրա նյութը հրապարակվել էր Eurasianet.org կայքում, հոկտեմբերի 30-ին այն հրապարակվել է նաև The Guardian-ում:

Հոդվածում նշված է, որ առյուծներ, վագրեր և արջեր ունեցող մասնավոր գազանանոցները դարձել են Հայաստանի ազդեցիկ ու մեծահարուստ մարդկանց տարածված հոբբին, իսկ իշխանությունները, ինչպես երևում է, հակված չեն միջամտել:

Հրապարակման հեղինակը նշում է, որ էկզոտիկ կենդանիներ պահելու հոբբի ունի նաև Հայաստանի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիոնատեր գործարար Գագիկ Ծառուկյանը: 2009-ին YouTube-ում մի տեսանյութ էր հայտնվել, որը ենթադրաբար նկարահանվել էր նրա մասնավոր գազանանոցում: Տեսանյութում ավանակին գցել էին առյուծների վանդակը: Ծառուկյանի մամուլի քարտուղարը հերքել էր, թե տեսանյութը նկարահանվել է Ծառուկյանի գազանանոցում, բայց ասել էր, որ նա ավելի քան տասը առյուծներ և սպիտակ վագրեր ունի, որոնք ապրում են գերազանց պայմաններում:

Ծառուկյանը միակը չէ: Պաշտպանության նախկին փոխնախարար, Երկրապահ կամավորականների միության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը իր մասնավոր գազանանոցում առյուծներ, վագրեր, արջեր և տարբեր տեսակի վայրի թռչուններ է պահում: Ենթադրվում է, որ Էջմիածնի փողոցներում հայտնված վագրը այնտեղից էր դուրս եկել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս