
Ոստիկանները քաղաքացու մոտ «պիրալգին» դեղահաբի փշրված հաբեր են հայտնաբերել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 28-ին, ժամը 17.30-ին, թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 79 հասցեի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Խաչատուր Ռ.-ին:
Նրա ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակի միջից հայտնաբերվել է 20 մլ տարողությամբ օգտագործված 4 ներարկիչ, 0,5 լ տարողությամբ պլաստմասե 2 շիշ` դեղնավուն հեղուկով, և 1 լ տարողությամբ պլաստմասե շիշ, որի հատակին առկա էր սպիտակ նյութ:
Ըստ Խաչատուր Ռ.-ի հայտարարության՝ հայտնաբերված հեղուկը բենզին է, իսկ սպիտակ բաղադրությունը՝ «պիրալգին» դեղահաբի փշրված հաբեր:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն