Ո՞վ է Զապը, ինչո՞վ է հայտնի և ի՞նչ պետք է արվի նրա հետ. news.am
Աբսուրդ է քրեական հեղինակություն Զապին՝ Անդրանիկ Սողոյանին, Հայաստանում դատելը եւ այստեղ պատիժը կրելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Պատճառը, ըստ նրա, շատ պարզ է, նրան հեռախուզում էր հայտարարել Ինտերպոլը, հանցագործությունը արձանագրվել է Չեխիայում եւ ամենեւին էլ կապ չունի, որ սպանության պատվերը տվել է հայի համար: «Մի երկրում, որտեղ հանցագործություն է կատարվել եւ այդ երկիրը հետախուզում է տալիս Ինտերպոլով, պարզ է, որ պետք է նրան արտահանձնեն, Չեխիա տանեն, դա է պահանջում օրենսդրությունը, քանի որ էս երկիրը ինտեգրվել է Ինտերպոլին եւ պարտավոր է կատարել Ինտերպոլի բոլոր պահանջները: Եթե Ինտերպոլը հետախուզում է կատարում Չեխիայում կատարված հանցագործության համար, ուրեմն պետք է նրան հանձնել Չեխիային»,-ասաց Սերգեյ Գալոյանը:
Նա նշեց, որ ընդհանրապես Հայաստանում պատիժը կրելը միայն թերություններ ունի: Զապի դեպքում առավելությունը այն կարող է լինել, որ նրա համար առանձին խուց սարքեն, բարեկամները, ազգականները նրան տանեն, բերեն, կոստյումներ հագցնեն, ամեն ինչով ապահովեն: «Նա պատվեր է տվել սպանել հայ մարդու, թողնենք, թե ինչպիսի մարդ է նա, ինչ է արել, հայ մարդը պատվեր է տվել ադբրեջանցու, ադրբեջանցին պատվերը փոխանցել է ուկրաինացու, էս ուկրաինացին էլ երկու սխալ կրակոց է արել, երկու սխալ մարդ է սպանել: Պատկերացնում եք՝ հայկական բանտում եթե մի հատ թասիբով տղա լինի, ո՞նց կընդունի նրան, եթե ինքը ապացուցի, որ զոհը շատ ավելի կեղտոտ է, սրիկա է, իրեն կընդունեն գլխի վրա է, բայց հարց է՝ կկարողանա՞ ապացուցել»,-ասաց նա:
Մանրամասներն՝ այստեղ