Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հավածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են Mercedes մակնիշի 80 ԼՏ 900 համարանիշի և Mitsubishi մակնիշի 34 DR 274 համարանիշի ավտոմեքենաները:
Մուրճով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին և գումար պահանջել
Ապրիլի 4-ին, ժամը 19.10-ին, 1967 թ. ծնված Մարինե Հ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ նախորդ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, իր ծանոթ Յուրին վարձով տուն առաջարկելու պատրվակով իրեն ուղեկցել է Նորքի 2-րդ զանգվածում գտնվող շենքերից մեկը, որտեղ մուրճով մի քանի անգամ հարվածել է իր գլխին` պատճառել վնասվածքներ և իրենից պահանջել գումար: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յուրին 1961 թ. ծնված Յուրի Խ.-ն է, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն:
168.am-ն անդրադարձել էր Լևոն Սարգսյանին պատկանող Սևան քաղաքի «Ախթամար» հյուրանոցում գործող «Գոլդեն Փելես» խաղատան աշխատակիցների բողոքին, ՀՀ ղեկավարությանն ու իրավապահ մարմիններին ուղղված նրանց նամակ-հայտարարությանը, որով պահանջում են քրեական գործ հարուցել ամիսներ շարունակ իրենց չվճարված աշխատավարձերի փաստով:
Տարվա առաջին 2 ամիսներին գրանցվել է մարդու դեմ ուղղված 653 հանցագործություն, այդ թվում՝ 13 սպանություն, 9 սպանության փորձ և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 133 դեպք։
Միջոցառումը միասնական էր ու համախմբված: Այդ ընթացքը տևել է մեկ ժամից ավելի, և, կարծում եմ, մարդկային է, որ որոշ ժամանակ միմյանց չտեսած մարդիկ նախապատրաստական մեկ ժամում շփվում էին: Չնայած՝ էլի եմ ասում՝ եթե ենթադրեինք, որ լուսաբանողների մեջ թուրք լրագրող կա, նույնիսկ տանից դուրս գալուց հատուկ դեմքի արտահայտությամբ կգայինք:
«Դե իրենք ծես են արել, ծեսը ողբերգությունից տարբերվում է, դրանք տարբեր բաներ են: Նոր մահացածներ չեն այնտեղ թաղված, որ ասեինք , թե այդ կանայք պետք է այնտեղ գնային ողբալու:Պարզ է, որ պետք է այդպիսի տրամադրությամբ լինեին, որ կարողանային ծես անել, այսինքն, որ հիշատակեն, որ եղելությունը ներկայացնեին, որ մարդիկ էլ իմանան, թե ինչի համար է դա եղել, որ ճանաչման գործընթացին էլ ընթացք տան:Այդ բոլորը արվում է ընթացք տալու համար»,-շեշտեց Լուսիկ Ագուլեցին:
Այսօր քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել անցած տարի Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը: Նրա խափանման միջոցն է փոխվել:
Մարտի 29-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցում մի կնոջ պայուսակից դրամապանակը` 31.000 դրամով, գողանալու մասին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ապրիլի 5-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.40-ին «ԻԺ-2717-220» մակնիշի ավտոմեքենան Հագվի գյուղի ճանապարհին ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:
Երևանի քաղաքապետարանից չեն հերքում. 2014 թվականի ապրիլի 7-ին «Հարսնաքար» ռեստորանում խնջույք են անցկացրել ու ծախսել 9 միլիոն դրամ (մոտ 19 հազար դոլար)։
Ապրիլի 3-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել Վարդենիս-Մարտունի ճանապարհի 15-րդ կմ-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 1970 թ. ծնված Արտակ Մ.-ին և 1946 թ. ծնված Ֆրունզիկ Կարապետյանին մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխելու մասին:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-8-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 10-11-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:
«Երեքն էլ մոտ 40-50 տարեկան են: Բարձր տեղում` 13-րդ հարկում պատ շարելիս են եղել, էդ վերամբարձ կռունկը, երբ աղյուսները բերել է, որ տեղադրի իրենց կանգած տեղը, կռունկի աշխատողն անզգույշ կպել է, և այն հատվածը, որի վրա կանգնած են եղել մեր քաղաքացիները, փլվել է»:
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ՝ նշելով, որ Եղնիկներում տեղի ունեցած դիվերսիայի հետքերով գնացել են զրուցելու մասնակիցների հետ, դիտարկելու տեղանքը՝ հասկանալու համար, թե ինչպես է տեղի ոնեցել և ինչ պետք է անել, որպեսզի այլևս չկրկնվեն նման դեպքերը:
«Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը զգուշացնում է, որ օրենքով նախատեսված այս տարրական պարտականությունները չկատարելու դեպքում հանրահավաքի մասնակիցների և ավտոշարասյան նկատմամբ որևէ ոտնձգության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ոստիկանության վրա»:
Ապրիլի 6-ին, ժամը 04.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում` Հայկի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ դեպքի օրը միայնակ դուրս է եկել եղբոր տանից և քայլել դեպի տուն, դեռևս տուն չհասած, իր կողքին կանգնել է ռուսական արտադրության ավտոմեքենա, որի ուղևորը մեքենայից կոպիտ տոնով հարցրել է՝ «ո՞վ ես, ո՞ւր ես գնում»: Ինքը հարցից զայրանալով՝ պատասխանել է հարցով. «հո մե՞նթ չես»: Ավտոմեքենայի ուղևորը դուրս գալով ավտոմեքենայից՝ մոտեցել է իրեն և ասել, թե՝ «միլիցեն ի՞նչ կապ ունի, արի տղավարի խոսենք»:
Բժիշկների կողմից կազմակերպվել ու անցկացվել է համապատասխան բուժզննություն, որից հետո անմիջապես տուժածը վիրահատվել է:
Համայնքների խոշորացման ծրագիրը սարերի ետևում չէ. պիլոտային ծրագրի մեկնարկն արդեն տրված է, մայիսի 17-ին սպասվում է հանրաքվե:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմը տեղ-տեղ պատասխանել է կրակոցներին, զոհեր և վիրավորներ չկան:
Այսօր «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց կողմից ՝ մարտի 2-14-ը կատարած հետազոտության արդյունքները:
168.am-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը նշեց, որ ինքն առաջին անգամ է լսում այս կինոռեժիսորի անունը
Հայաստանի ԱԳՆ-ում հաստատել են Եմենից Հայաստանի քաղաքացիներին տարհանելու տեղեկոեւթյունը:
Ապրիլի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 30 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Լուսինե Մ.-ին և 1989 թ. ծնված Էդգար Բ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կինոյի մասին օրենքը պետք է սահմանի, որ անհրաժեշտ է մի մարմին լինի, որը լիցենզիա կտա ոչ թե ֆիլմին, այլ սկսած այն մարդուց, ով նկարահանում է այդ ֆիլմը: Կինոթատրոններն էլ իրենց հերթին չպետք է ցուցադրեն լիցենզիա չունեցող ֆիլմեր:
Գեղարքունիքի մարզում այսօր՝ ապրիլի 6-ին, արձանագրված երկրաշարժից հետեւանքով որեւէ վնաս չի եղել:
«Բալա ջան էնենց ուժեղ պայթուն էր, մեզ թվաց թե մեր թաղամասը պայթեց, բայց պարզվեց, որ տուննա պայթել։ Բոլորս դուրս վազեցինք, երեխեքը լացում էին, մինչև հիմա էլ վախեցած ենք, երևի մենք բոլորս կհրաժարվենք գազ օգտագործելուց»:
Ապրիլի 5-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. առկա է գազի արտահոսք:
Ապրիլի 6-ին, ժամը 00.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: