
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում

Ապրիլի 5-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 85 MM 535, «ԲՄՎ» մակնիշի 34 FT 840 և «Օպել» մակնիշի 34 VN 115 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն