
Չարենցավանում կնոջ դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին, ժամը 00.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1943 թ. ծնված Ս. Ժ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն