
Ջահերը շարժվում էին տանը. Գեղարքունիքի մարզպետը՝ երկրաշարժի մասին. news.am

Գեղարքունիքի մարզում այսօր՝ ապրիլի 6-ին, արձանագրված երկրաշարժից հետեւանքով որեւէ վնաս չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Նա նշել է, որ շատ թույլ են զգացել երկրաշարժը, հիմնականում՝ Մարտունիի, Գավառի տարածքում:
«Առավոտյան 5.35 էր, ջահերը շարժվում էին տանը, վեր կացա, պտտվեցի, շատ թեթեւակի էր, բայց զգացի: Բարեբախտաբար, մարզում որեւէ վնաս չկա գրանցված երկարաշարժից»,-ասել է մարզպետը՝ հավելելով, որ իրենց մոտ այդքա հաճախակի չեն լինում երկրաշարժերը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: