ՌԴ-ում հայ շինարարներ են մնացել շենքի փլատակների տակ. 5 մարդ զոհվել է. yerkir.am
Մարտի 28-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Yerkir.am-ի տեղեկություններով` արտագնա աշխատանքի մեկնած մի խումբ հայ շինարարներ մնացել են շինարարական փլատակների տակ:
Կայքի տեղեկություններով` նրանցից մի քանիսը Ջերմուկ քաղաքի բնակիչներ են եղել: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հաստատել է այդ տեղեկությունը: Նա նշել է, որ իրեն հայտնի է, որ 5 հոգի են մահացել. երեքը եղել են Ջերմուկից, մեկը՝ Խարբերդ գյուղից, մյուսն էլ ազգությամբ ուզբեկ է եղել:
«Երեքն էլ մոտ 40-50 տարեկան են: Բարձր տեղում` 13-րդ հարկում պատ շարելիս են եղել, էդ վերամբարձ կռունկը, երբ աղյուսները բերել է, որ տեղադրի իրենց կանգած տեղը, կռունկի աշխատողն անզգույշ կպել է, և այն հատվածը, որի վրա կանգնած են եղել մեր քաղաքացիները, փլվել է»,- պատմել է Հովհաննիսյանը:
Մանրամասները` yerkir.am կայքում: