Բաժիններ՝

Ազգագրագետը՝ ՀՀԿ կանանց վարքի մասին. «Ա1+»

Ապրիլի 4-ին շուրջ 3000 կին այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այդ թվում նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու ՀՀԿ խմբակցության այլ պատգամավորներ ու ներկայացուցիչներ: Նրանց վարքագիծը Ծիծեռնակաբերդում բազմաթիվ քննադատությունների տեղիք տվեց: «Ա1+»-ի հետ զրույցում ազգագրագետ,  նկարչուհի Լուսիկ Ագուլեցին ասել է, որ այդ քննադատություններին լուրջ չի վերաբերվում: Տիկին Ագուլեցին այս համատեքստում նկատում է, որ սուգ անելը ևս գործին օգուտ չի բերում:

«Դե իրենք ծես են արել, ծեսը ողբերգությունից տարբերվում է, դրանք տարբեր բաներ են: Նոր մահացածներ չեն այնտեղ թաղված, որ ասեինք , թե այդ կանայք պետք է այնտեղ գնային ողբալու:Պարզ է, որ պետք է այդպիսի տրամադրությամբ լինեին, որ կարողանային ծես անել, այսինքն, որ հիշատակեն, որ եղելությունը ներկայացնեին, որ մարդիկ էլ իմանան, թե ինչի համար է դա եղել, որ ճանաչման գործընթացին էլ ընթացք տան:Այդ բոլորը արվում է ընթացք տալու համար»,-շեշտեց Լուսիկ Ագուլեցին:

Հարցին, այսինքն՝ համարժե՞ք եք գնահատում նրանց պահվածքը կատարված պատմական իրադարձությանն ու իրենց գտնվելու վայրին: Մեր այս հարցին ի պատասխան ազգագրագետը պատասխանել է. «Յուրաքանչյուրը յուրովի է փորձում իր խոսքն ասել, յուրաքանչյուրն իր մասնագիտության համապատասխան է փորձում մասնակից լինել և ցուցադրել այն, ինչ-որ եղել է:

Ես նկարչուհի եմ, ճիշտ է չեմ նկարում Եղեռն, քանի որ ես դա հոգեբանորեն չեմ ապրել, չեմ տեսել, բայց երկիր եմ կորցրել, հոգեբանորեն կապված եմ մեր ակունքներին, մշակույթին: Ես էլ ազգային տարազներ եմ անում, որոնք պետք է ներկայացնեմ Գերմանիայում և Իտալիայում»,-ընդգծում է տիկին Ագուլեցին՝ հավելելով նաև, որ եթե կա ազատ խոսք , ուրեմն հնարավոր է, որ յուրաքանչյուրն արտահայտվի յուրովի:
«Եթե ծրագիր կա, ուրեմն ինչ-որ մեկն է որոշել, որ այդպես անեն: Ես իրավասու չեմ ասելու` ճիշտ էր դա արդյոք, թե սխալ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս