
Հանցագործությունների քանակը նվազել է

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, 2015թ. հունվար-փետրվարին հանրապետությունում գրանցվել է 2354 հանցագործության դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանցագործությունների թիվը 2875 էր։
Տարվա առաջին 2 ամիսներին գրանցվել է մարդու դեմ ուղղված 653 հանցագործություն, այդ թվում՝ 13 սպանություն, 9 սպանության փորձ և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 133 դեպք։
Գողության դեպքերի քանակը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 711, կողոպուտի դեպքերինը՝ 33։
Գրանցված հանցագործությունների կեսը՝ 1121-ը, բաժին է ընկնում մայրաքաղաքին։