Գորիսի Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, ինչպես տեղեկացրել ենք, Մուշեղ Զաքարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու կասկածանքով, ձերբակալվել էր Սյունիքի մարզպետի վարորդ Արագած Ղևոնդյանի որդին:
Իշխող վերնախավում խիստ գաղտնի են պահում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր այն երեք թեկնածուներից մեկի անունը, ում ԵԽԽՎ ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովը նախօրեին հավանություն է տվել:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի եւ նրա ընկերների կողմից Մուշեղ եւ Հարություն Զաքարյաններին ծեծելու պատմությունը մինչ օրս չի պարզաբանվել: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել այս պատմության մի շարք մանրամասներ:
Շաբաթ օրը՝ հունիսի 13-ին, «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) Գյումրիի գրասենյակը պատրաստվում է Գյումրիում իրազեկման հանրահավաք անցկացնել, որի ժամանակ խոսելու են սոցիալ-տնտեսական, ինչպես նաև՝ քաղաքական խնդիրների մասին:
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ընդունումից հետո աշխատանքային գրքույկը դուրս կգա կիրառությունից:
Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փողոց, որտեղից հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի:
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու աներոջը:
Ժամը 19:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցում գտնվող Գիտահետազոտական ինստիտուտի տարածքում կատաղած շունը հարձակվել և վնասել է երեխային, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 11-ին, ժամը 20.22-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շուկայի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` կռունկից ցած նետվելով:
Հունիսի 11-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Մարմարիկ գետը:
Պահենք՝ ի՞նչ էնենք: Անասունը 70-80 հատ տուկ կուդե, մե հատը կառնիմ 1200-ից 1500 դրամով: Եթե, կաթը էժան պտի էղնի, եկամուտ չտա, կմորթեմ: Հարեւաններս արդեն 1-2 հատ մորթել են, սաղս էլ կմորթենք: Մենակ գոմ գա՞լն է քյարներս:
Միայն տնտեսական կայուն զարգացման պարագայում է հնարավոր երաշխավորել պետության և հասարակության խնդիրների արդյունավետ լուծումը, ներկա և ապագա սերունդների բարեկեցությունը:
Հունիսի 10-ին, ժամը 19.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Մանկական մահացությունն համարվում է առաջնային խնդիր ամբողջ աշխարհում: Մեր հանրապետությունում վերջին տարիներին գրանցվել է մանկական մահացության դեպքերի թվի նվազում:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային աշխատանքների կատարման ժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության մեքենավար Ժորա Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ։
Հունիսի 11-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան փողոցում` Հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Հերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները: Վարչություն է հրավիրվել երեք քաղաքացի, որոնք այս տարվա ընթացքում վնասված տրանսպորտային միջոցներ են ներկրել հանրապետություն:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել և ծանոթացել է վարչական շրջանի մշակույթի տանն իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Կարևորելով ծրագրի իրականացումը` դպրոցի տնօրենը նշել է, որ աշխատանքների ավարտից հետո մշակութային օջախն ամբողջովին նորոգված ու հարմարավետ պայմաններով ապահովված իր դռները կբացի շուրջ 200 սաների առջև:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ դպրոցի տնօրենը նշել է, որ աշխատանքների ավարտից հետո մշակութային օջախ հաճախող 990 սաների համար կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է անչափահասներին կտրող-ծակող առարկայով մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հունիսի 12-15-ին հյուսիսային շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ:
«Անշուշտ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում էլ դեռ կան լուծումներ պահանջող խնդիրներ՝ կապված բազմաբնակարան շենքերի պահպանման, բակերի բարեկարգման, կանաչապատման ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտների հետ, սակայն դրանք, տարեցտարի ընդգրկվելով քաղաքային զարգացման ծրագրերում, հետզհետե լուծումներ կստանան»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Երևանում ձմեռային մարզաձևերի դպրոց ունենալու անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում, քանի որ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող մարզադպրոցը, ըստ էության, քայքայվել էր թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես: Դրա վերականգնումը բավական մեծ ծախսեր էր պահանջում և համայնքային բյուջեի միջոցներով այն վերականգնել իրականում հնարավոր չէր»:
Հունիսի 9-ին, ժամը 18.00-ին, 1966 թ. ծնված Անդրանիկ Ք.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Փափազյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բռունցքով հարվածել է իր աչքին և պատճառել վնասվածք:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման դեպքի առթիվ քննվող քրեական գործով քննիչի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ՇԴ2/0004/01/15 քրեական գործով փաստաբան Լիանա Բալյանը իրականացնում է ամբաստանյալ’ Մանվել Ինգլիզի Վարդանյանի պաշտպանությունը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242 -րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ:
Հաշվի առնելով փաստաբաներ Վահե Սեդրակյանի, Դավիթ Սրապիոնյանի, Տիգրան Սարուխանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրության և կից ներկայացված լրատվամիջոցների կայքէջերում հրապարակված տեղեկատվության կապակցությամբ շրջանառվող լուրերը, ինչպես նաև ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով՝ տեղեկացնում ենք.
Ոստիկանության Ճամբարակի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում է տվել, որ գիշերը, պատուհանը բացելով, մուտք են գործել Ճամբարակ քաղաքի նորակառույց հիվանդանոց և շենքի երկրորդ հարկի պահեստային մասից 10 տուփ կերամիկական սալիկ իջեցնելով առաջին հարկ՝ փորձել գողանալ:
«Դրանք ուղղակի պետք է տաքացրած երկաթով խարանվի և հանվի բանակի միջից: Կարծում եմ՝ ցանկացած ինքնասպանության դեպքում պետք է կասկածենք, որ սպանություն էր»:
Մալարիայով հիվանդ ֆիննացու կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Նրա խոսքով՝ հիվանդի բուժումը շարունակվում է: