Բաժիններ՝

Ահազանգ. Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել գետը

Հունիսի 11-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Մարմարիկ գետը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան – Հանքավան հատվածում (4-րդ կմ) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել է Մարմարիկ գետը, ինչից վարորդ Գ. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները օժանդակ ավտոմեքենայի օգնությամբ գետից դուրս են բերել «Վենտո» մակնիշի 19UE760 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Գ. Հ.):

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս