Հունիսի 11-ին, ժամը 02.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 14 շենքի մոտ «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու:
Այլ երկրի կազմակերպությունը, որը մենաշնորհ ունի ՀՀ-ում, թքած ունի Հայաստանի օրենսդիր մարմնի վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի շուրջ լսումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Վեդիի գետում խեղդված են հայտնաբերել երկու անչափահաս եղբայրների, որոնք, ըստ yerkir.am-ի տեղեկությունների, միակողմանի ծնողազուրկ են:
Հունիսի 13-15-ին հյուսիսային շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
2015 թվականին համայնքային բյուջեի և բնակչությունից գանձվող սպասարկման վճարների միջոցներով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգման ընթացքն է քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«Ինքը տնտեսվարող է, Աստված իր հետ, նման վերաբերմունքի դեպքում մենք էլ կունենանք համանման վերաբերմունք, անկախ նրանից՝ էդ կազմակերպության ծագումնաբանությունը որտեղից է»:
Բազմաթիվ անգամներ մենք բարձրաձայնել ենք այն մասին, որ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, Գյումրիում ներդրումային ծրագրերի իրականացման լավագույն միջոցը հարկային արտոնությունների սահմանումն է և ներդրումային գրավիչ միջավայրի ստեղծումը:
2015 թվականի ապրիլի 11-ին` ժամը 17:30-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը սոսնձով վնասել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի Ավանի Իսահակյան 31/Ա հասցեում գտնվող բանկոմատի ստեղնաշարը:
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Երևանի քաղաքապետարանը հունիսի 21-ին հրավիրում են նշելու Յոգայի միջազգային օրը, որն այս տարի նշվում է առաջին անգամ՝ 2014 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի որոշումից հետո:
Ժամը 15:20-ի սահմաններում Գոռավան գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետից Վեդիի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները դուրս են բերել 9-ամյա Արտավազդ Դավթյանի և 7-ամյա Արտյոմ Դավթյանի դիերը:
Օմբուդսմենը վերահաստատել է, որ ծնողների բոլոր դժգոհությունները, այդ թվում՝ պարբերաբար հավաքների իրականացումը, նրանց որդիների մահվան դեպքերով քրեական գործերի ամբողջապես բացահայտված չլինելու և կասկածները փարատված չլինելու հետևանք են: Օմբուդսմենը կրկին հիշեցրել է իր բազմիցս արտահայտած համոզումը, որ խնդրի լուծմանն էականորեն կնպաստի միջկուսակցական խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը:
Հայտնի օֆշորային սկանդալի գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել միայն Աշոտ Սուքիասյանին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ա.-ն:
2015թ. հունիսի 8-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը հրաման է ստորագրել քրեակատարողական ծառայության խնդիրների արդյունավետ իրականացման և քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ստուգայցերի իրականացման կարգը հաստատելու մասին:
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե բազմաթիվ հանրապետականներ չեն ծառայել բանակում, Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «Չկա տենց բան, ես տենց հանրապետական չեմ ճանաչում, որը խուսափել է Բանակից»:
Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ վերջերս պահանջել են ՀԷՑ-ի հաստիքացուցակը, որ տեսնեն, թե ով ինչ աշխատավարձ է ստանում, բայց չեն տվել՝ ասում են՝ անձնական գաղտնիք է:
«Դուք՝ որպես գլխավոր տնօրեն, լիազորված անձ ինչի՞ չեք նշում, թե ի՞նչ թերություններ ունեք ու ի՞նչ պետք է ձեռնարկեք նշված թերությունները վերացնելու համար»,- ասաց Ռ.Նազարյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 12-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին:
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ տեղի ունեցավ հիշատակման արարողություն, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Արդեն 1,5 ժամ է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Դեղատան 4 շենքի բակում:
Դեպքի վայրում ներկա գտնված մարդկանց վկայություններով` իրենք հանկարծ բակի կողմից լսել են աղմուկի ձայն և տեսել, որ բակում գտնվող երկաթյա ճոճանակ ընկած է ասֆալտին, իսկ վերևի երկաթյա ձողը ընկած է երեխայի գլխին:
«Աշխարհի երեսին չկա այդպիսի գրականություն, որով դուք կարող եք ապացուցել, որ ես սխալ ախտորոշում եմ դրել: Ցանկացած դեպքերում հիվանդությունների բարդություններ կարող են զարգանալ ու կարող են օրերի ընթացքում զարգանալ»:
Այս պահին Մշակույթի նախարարությունում տեղի է ունենում Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը:
Հունիսի 11-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Գառնի-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում թիվ 12 երթուղուն պատկանող (Գյումրու քաղաքային երթուղի) «Ֆորդ- տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան խափանվել է, 15 աշակերտ և 8 ծնող մնացել են ավտոճանապարհին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային աշխատանքների կատարման ժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության մեքենավար Ժորա Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ։
Հունիսի 11-ին, ժամը 22.33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղացել է ուժեղ կարկուտ (3-4 սմ):
Հարգելի աբովյանցիներ, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հունիսի 7-ին կայացած Աբովյան համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկել են ինձ համար:
Աբովյանի նախկին քաղաքապետ, Աբովյանի անցած ընտրություններում առաջադրված Կարո Իսրայելյանը պատրաստվում է դատի տալ իր երբեմնի ընկերոջը՝ Գագիկ Ծառուկյանին, իրեն պատճառված նյութական եւ բարոյական վնասի համար: