Բաժիններ՝

Արտակարգ դեպք Երևանում. կատաղած շունը հարձակվել և վնասել է 8-ամյա երեխային. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցում գտնվող Գիտահետազոտական ինստիտուտի տարածքում կատաղած շունը հարձակվել և վնասել է երեխային, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ կատաղած «ավչարկա» տեսակի շունը Գիտահետազոտական ինստիտուտի տարածքում հարձակվել և վնասել է, Երևանի բնակիչ, 8-ամյա Գագիկ Մադաթյանին, իսկ ինստիտուտի պահակը` 58-ամյա Բաբկեն Արզումանյանը, նկատելով շանը` հետ է քաշել և ահազանգել փրկարարներին: Երեխան տեղափոխվել է Մուրացանի բժշկական կենտրոն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս