
Ճամբարակի նորակառույց հիվանդանոցից կատարված գողությունները բացահայտվեցին

Ոստիկանության Ճամբարակի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում է տվել, որ գիշերը, պատուհանը բացելով, մուտք են գործել Ճամբարակ քաղաքի նորակառույց հիվանդանոց և շենքի երկրորդ հարկի պահեստային մասից 10 տուփ կերամիկական սալիկ իջեցնելով առաջին հարկ՝ փորձել գողանալ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ գողության փորձը կատարել է 1986 թ. ծնված Ռաջ Գ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել՝ հավելելով, որ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի ավտոմեքենայի լույսեր նկատելով՝ դիմել է փախուստի:
Ռաջ Գ.-ն նաև նշել է, որ ընկերոջ` 1966 թ. ծնված Ռոբերտ Ա.-ի հետ մայիս ամսվա ընթացքում երկու անգամ մտել են նույն հիվանդանոցի շենք և գողացել շինարարական ապրանքներ` ծեփամածիկ, կերամիկական սալիկներ:
Ռոբերտ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:Ռաջ Գ.-ն խոստովանել է նաև, որ հունվար-մարտ ամիսներին 5 անգամ մուտք է գործել հիվանդանոցի շենք և գողացել շինարարական ապրանքներ` ծեփամածիկ, կերամիկական սալիկներ:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժին: