Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը մահվանից առաջ ոչ թե ինքնասպան լինելու մասին նամակ է գրել, այլ Մարտակոչ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոըյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ընդունելության քննությունների ընթացքում մի աղջիկ հիշեցրեց ինձ, որ եղել եմ իրենց Վերջին զանգին և իր շապիկի վրա գրառում եմ թողել»։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի հայցի քննությունը:
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Բաղանիս գյուղի ուղղությամբ անցած գիշեր հնչած կրակոցները սովորական տիպի ամենօրյա գնդակոծություններ են՝ առանց որևէ հետևանքների: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա՝ վերջին ժամանակահատվածներում ՀՀ սահմաններին և ԼՂՀ-ում իրավիճակը հանգիստ է, վերահսկելի և կարելի է հանդարտ համարել:
Հ.Աբրահամյանի խոսքով՝ հետևանքների մասին բարձրաձայն կխոսեն ՀԾԿՀ-ի հաստատումից հետո, իսկ մինչ այդ ԱԺ-ում հունիսի 12-ին լսումների ժամանակ նախարարները բացատրություն կտան հանրությանը:
Հունիսի 6-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի կողմից Վլադիսլավ Հրանտի Կագրամանյանի (ծնված 1967թ., հաշվառված է ՀՀ Արարատի մարզ, գյուղ Ղուկասավան) նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երեկ երեկոյան Մարալիկում 26-ամյա կինը փարձել է ինքնասպանություն գործել՝ կամրջից ցած նետվելով: Բարեբախտաբար, փողոցում գտնվող համաքաղաքացիները կարողացել են կանխել դժբախտությունը:
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը բազմաոլորտ և մի շարք հարցեր ծնող խնդիր է, որի վերաբերյալ կարծիք հայտնել ոտքի վրա չի կարելի»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության կազմակերպած Ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական մակարդակի համաժողովին:
Որդին ահազանգել է, որ իր 59-ամյա հայրն իրենց բնակարանում կախվել է:
13-ամյա Արմանը, ով ունի հաշմանդամություն, մենակ է խնամում մորը. «Չեմ լսում, չեմ տեսնում, սթրեսներ եմ տանում, ներվայնանում եմ՝ ուզում եմ տանեմ մամային բուժեմ: Մաման ոտի կանգնի, հետո ես կբուժվեմ, ամենակարևորը մաման ա»,- ասում է Արմանը: Դժվար է հավատալ, որ Հետքի տեսանյութում պատկերված վայրը Երևանի մի մասն է ու անգամ ունի հասցե՝ Ֆարանջյան 76/10:
ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վիրավորվել է լրագրողներից: Այսօր ԱԺ միջանցքում նա հայտարարեց, թե ԶԼՄ-ները սխալ տեղեկություններ են տարածել:
Հունիսի 9-ին, ժամը 09.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի վերջնամասում՝ «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող ավտոլվացման կետում, օձ է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հասրաթյանների ընտանիքը խորը վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է Գայանե Միրզոյանը։
Անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանն անհանգիստ է եղել: Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Նոյեմբերյանի հատվածում: Կեսգիշերին մոտ կրակել են Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ:
Համակարգչային գրաֆիկայի հայաստանյան առաջատարներից «Տրիադա» ստուդիայի ստեղծած Shadowmatic խաղը հունիսի 8-ին Apple Design Awards մրցույթում ստացել է մրցանակ:
Կիրակի օրը Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին ակտիվորեն մասնակցել են ՕԵԿ-ականները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք պաշտպանել են «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի թեկնածությունը:
Վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրավիրել է նիստ, որի ժամանակ, սակայն չի քննարկվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հայտը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի՝ ԱԺ այցելությունից եւ ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպումից մոտ մեկ շաբաթ է անցել, բայց իշխող կուսակցության ներկայացուցիչները դեռ չեն կարողանում զսպել նրա հանդեպ իրենց տածած զայրույթը:
Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հետ:
Հունիսի 7-ին Երևանում հերթական էլիտար հարսանիքն է կայացել, մի քանի տասնյակ շքեղ մեքենաների շարասյունը զարմացրել է Արգավանդի վաճառականներին, որոնք ապշած պատմում էին, թե քիչ առաջ քաղաքում ինչքան Rolls-Royce կար՝ այստեղով անցավ:
Հունիսի 9-ին, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղվարդի խճուղու թիվ 126 հասցեում գտնվող «ԷՍ-ՎԷ» հյուրանոցային համալիրի ավտոտնակում:
Այսօր՝ հունիսի 9-ին Շուշիի արվեստի կենտրոնում տեղի է ունենալու ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի «Ուղի և առաքելություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացում
եսօրին 1-03 շտապ օգնության Կենտրոնի ենթակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում կնոջ դի կա:
Հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հայտնաբերվել էր զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեից ի պատասխան մեր հարցման` հայտնել են, որ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Համարվում է, որ օձակրի նշանի տակ ծնված մարդիկ աննկարագրելի ճակատագրեր ունեն: Նրանք կարող են մեկ րոպեում կործանել իրենց կյանքը, հետո էլի կառուցել: Նրանք կարողանում են դուրս գալ ցանկացած իրավիճակից ու գոյատևել: Նրանց շարքերում քիչ չեն պայծառատեսները:
Հունիսի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն գյուղի, Մելքումով փողոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը:
Հունիսի 6-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 10-րդ կիլոմետրում ավտովթարի արդյունքում 7 երիտասարդ էր մահացել:
Հունիսի 7-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Արագածի զանգվածի թիվ 2 շենքի հետնամասում գտնվող, 1963 թ. ծնված Ռաֆիկ Փ.-ին պատկանող ավտոտնակից բերման են ենթարկել վերջինիս, 1960 թ. ծնված Հովհաննես Մ.-ին և 1985 թ. ծնված Արամ Բ.-ին: