Մալարիայով հիվանդ ֆիննացու կյանքին վտանգ չի սպառնում

Մալարիայով հիվանդ ֆիննացու կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Նրա խոսքով՝ հիվանդի բուժումը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հիվանդը հայտնաբերվել էր ՀՀ պետական սահմանի անցակետում և տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արևադարձային մալարիա։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության՝ նկատի ունենալով, որ վարակը փոխանցվում է միայն մոծակի խայթելու միջոցով՝ հիվանդի բուժումը կազմակերպվում է ցանցապատ պատուհաններով հիվանդասենյակում: Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային և շփման եղանակով, ուստի անմիջական շփման ժամանակ վտանգավոր չէ շրջապատող մարդկանց համար:

Տեսանյութեր

Լրահոս