Նոր մանրամասներ՝ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի եւ նրա ընկերների կողմից Մուշեղ եւ Հարություն Զաքարյաններին ծեծելու պատմությունը մինչ օրս չի պարզաբանվել:

«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել այս պատմության մի շարք մանրամասներ: Այն, որ Խաչատրյանները ողջ գերդաստանով են մասնակցել երկու հոգու ծեծին, կարելի էր ի սկզբանե կռահել:

Բայց ամենազարհուրելին ոստիկանների պահվածքն է: Զաքարյան եղբայրներին ծեծելուց հետո Տիգրան Խաչատրյանը «զորքի» հետ Մուշեղին տարել է քիչ հեռու գտնվող հանգստյան տան տարածք, եղբայրը` Հարությունը, ծեծված եւ անգիտակից վիճակում մնացել է դաշտում ընկած»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս