ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դիմումների ընդունման համար սահմանված մեկ տարվա ժամկետը լրացել է 2015թ. մայիսի 10-ին: Մեկ տարվա գործունեության ընթացքում «Երկրապահ կամավորականի» և «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել թվով 3210 անձանց:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին երեկ քննարկված նախագծերը՝ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությունների և կից նախագծերի փաթեթը, մասնավորեցման ենթակա պետական գույքի ցուցակում «Հայփոստը» ընգրկելու հարցը, ինչպես նաև «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխությունները:
Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թվականին Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, այնուհետև Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտում: 2006 թվականի մայիսից ԵՊՀ ռեկտոր է:
«Աշխատում են մինչև հունիսի 26-ը չփչացնել մթնոլորտը բանակից ստացված վատ նորություններով, քանի որ նախատեսվում է գեներալի կոչում շնորհել ավելի քան 10 զինվորականի: Նրանց թվում կան նաև այնպիսիք, ում անունը շրջանառվում է կոռուպցիոն սկանդալներում: Այդ պատճառով էլ պաշտպանության նախարարությունը նման կեցվածք է որդեգրել»:
«Վեց ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումներից, ակցիաներից հետո վերջապես կառավարության ղեկավարը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ մինչև հուլիսի 15-ը կկատարվի նաիրիտցիների պարտքերի մարումը: Հույս ունենք, որ դա այդպես էլ կլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:
Մահարիշի վեդայական կենտրոնը այս տարի հունիսի 21-ին տոնում է Յոգայի միջազգային օրը, որը հռչակվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով Երեւան տեղափոխված զինվորական ամուսինները գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում:
Հունիսի 15-ից Պաշտպանության բանակում մեկնարկել են 2015թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի հսկողական ստուգումները, որոնց նպատակն է ի մի բերել ուսումնաշրջանում կատարված գործընթացների արդյունքները, ստուգել զորամասերի և զինանձնակազմի պատրաստվածության աստիճանը:
ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմավիր բժշկական կենտրոն»-ում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ են տեղափոխվել Երեւան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործը:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել երկու անձի. նրանցից երիտասարդ տղան դատապարտվել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Մյուս մեղադրյալը, ով երիտասարդի ծանոթուհին է, դատապարտվել է տուգանքի՝ 250 հազար դրամի չափով:
991 թվականից շահագործված Արթիկի դպրոցը լիտվացիների նվերն էր 88-ի երկրաշարժից հետո, սակայն խնդիրներն այստեղ սկսվեցին, քանի որ տանիքի շինարարական աշխատանքները ոչ թե թերություններով, այլ առանց որոշակի նկատառումների է արվել:
Դանակահարել է նախկին կնոջն ու նախկին քենուն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 19-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Մարտիրոսյան, Մելիքյան, Միրաքյան, Թերլեմեզյան, Սպորտի, Հասմիկի, Չուխաջյան, Գ. Զոհրապի, Ա. Սարգսյան փողոցների, Խ. Խաչատրյան, Վշտունի փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փող. մասնավոր տնատիրությունների, Լենինգրադյան փող. 46-52, Սիսակյան 2, 4, 6, Հասրաթյան 6, 8, 10, 14 համարների ջրամատակարարումը:
Տիգրան Աթանեսյանը նշեց, որ պետք է հիշել նաև, որ ազատազրկման վայրերը «և՛ կոռուպցիայի բուն են, և՛, շատ կներեք, սև բիզնեսներ են: Եվ ինչքան շատ մարդ, այնքան այդ բիզնեսն այդտեղ կծաղկի». «Ես չեմ կարծում, որ միայն օրենսդրական փոփոխությամբ կշտկվի այդ իրավիճակը»:
«Ինձ առանձնապես չի հետաքրքրում ոչ մեկի մեկնաբանությունը կապված այդ ծրագրի հետ, հատկապես, որ անոնսի հետ կապված մենք մի փոքր խնդիրներ ունեցանք, որոնց մասին խոսել չեմ ուզում զուտ սոլիդարությունից ելնելով, ինչպես եւ չեմ խոսել նկարահանումներից հետո. մարդիկ ծրագիր են անում, ինչպես կարողանում են, այդպես էլ անում են, վարկանիշը ապահովում են, իրենց բռավո, ես չեմ ուզում որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ իմ ամեն մեկնաբանությունը կարող է հերթական ալիքը բարձրացնել»:
Ժամը 19:15-ի սահմաններում Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 24-ամյա Սերոբ Վարդազարյանը իր վարած Opel Vectra մակնիշի 66 QQ 616 ավտոմեքենայով Դաշտավան –Դարակերտ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքը:
Ծաղկաշատում բնական գազ չկա, չի էլ եղել: Խմելու ջուրն էլ կրում են գյուղի աղբյուրներից: Դրանից բացի՝ գյուղ տանող և գյուղամիջյան ճանապարհներն են անմխիթար վիճակում, ինչը դժվարացնում է կապը քաղաքի հետ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 14-ից մինչև 16-ը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են բնակիչների ընդունելություն: Հերթական ընդունելության օրը՝ հունիսի 18-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում անձամբ է ընդունել ու լսել բնակիչներին:
Ճամբարակի նորակառույց հիվանդանոցից կատարված գողությունները բացահայտվեցին:
«Արդեն կա նախնական նախագիծ, որը մենք մոտակա ժամանակներս նորից կուղարկենք Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբին: Մենք նախատեսում ենք, որ հուլիսի 1-2-ին Վիեննայում տեղի կունենան քննարկումներ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Քննարկումների ժամանակ մենք անդրադարձ կկատարենք առաջինն այն փոքր փոփոխություններին, որոնք արվել են առաջին երեք գլուխներում և հետո արդեն ավելի մանրամասն կանդրադառնանք կառավարման համակարգին վերաբերվող երեք և դատական իշխանության գլուխներին»:
Այսօր` հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Աթոյան և էրեբունի 15-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Լուիզա Համբարյանի վարած Kia Sportage մակնիշի 30 SO 504 համարանշի և 32-ամյա Արթուր Առաքելյանի վարած Opel Astra մակնիշի 34 CS 334 համարանիշի ավտոմեքենաները:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Երևանի Ոսկու շուկայում առևտուր իրականացնող մարդիկ վախենում են խոսել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին, որով առաջարկվում է Երևանում գործող ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով:
Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի շրջանակում Նոր Նորքում ընթացող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում:
Արմավիրի մարզում հունիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակի 16 դեպք, որից 1-ը Ջրաշեն համայնքից` մահվան ելքով, 1-ը նորապատ համայնքից` երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքում կատարված ստուգումներով պարզվել է, որ փորձաշրջանի մեջ գտնվող երկու դատապարտյալների՝ առանձին օրերին բաժանմունք ներկայանալու մասին անձնական գործերին կցված ժամանակացույցերում առկա տեղեկությունները չեն համապատասխանում ստուգումներով ձեռք բերված տվյալներին, քանի որ տվյալ ժամանակահատվածում նրանք գտնվել են արտերկրում: Բացի այդ, դատախազի հաղորդմամբ` դատապարտյալներից մեկի՝ Հայաստանի Հանրապետությունից ավելի […]
Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվող Ռումինիայի քաղաքացի: